Մատչելիության հղումներ

Անկարան պատասխանում է Երևանի հայտարարությանը՝ մեղադրելով Թուրքիայի վարկաբեկման «կեղծ ջանքերի» մեջ


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է նախօրեին Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որտեղ քննադատություն էր հնչել թուրքական իշխանությունների հասցեին՝ «կողմնակալ և սադրիչ կեցվածք» դրսևորելու համար:

Պաշտոնական Անկարան Երևանին մեղադրել է «Թուրքիայի դեմ ուղղված վարկաբեկման կեղծավոր ջանքեր գործադրելու» մեջ:

«Ադրբեջանական հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի երկերեսանի կեցվածքը շատ հստակ ցույց է տալիս, թե ով է իրական խոչընդոտը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման առաջ: Նմանօրինակ անիմաստ մեղադրանքներով և զրպարտանքներով արտաքին քաղաքականություն վարելը օգուտ չի բերի ո՛չ տարածաշրջանին, ո՛չ Հայաստանին: Այս մոտեցումը ցույց է տալիս այն մտայնությունը, որը ձևավորված է միակողմանի պատմական ընկալումների հիման վրա ատելություն սերմանող ինքնության և միջազգային իրավունքին հակասող ագրեսիային օրինական բնույթ տալու ջանքերի գործադրման միջոցով: Ագրեսիվ ազգայնականություն հրահրող այս թերի մոտեցումը մտահոգիչ է, բայց ոչ զարմանալի», - ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունում շեշտվել է նախարար Մևլյութ Չավուշօղլուի ավելի վաղ արած՝ Հայաստանին ուղղված «սթափվելու» կոչը: «Հայաստանի իշխանությունները րոպե առաջ պետք է սթափվեն և սովորեն ներգրավվել Հարավային Կովկասում լուծումների, ոչ թե խնդիրների մեջ», - պնդել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG