Մատչելիության հղումներ

Մոսկվայում սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ են ձերբակալվել


Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, Մոսկվա, 15-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, Մոսկվա, 15-ը հուլիսի, 2020թ.

Մոսկվայում տարբեր տվյալներով 130-147 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ, այդ թվում` անչափահասներ, լրագրողներ, քաղաքային դումայի պատգամավոր Յուլիա Գալյամինան` դստեր հետ:

Սանկտ Պետերբուրգում հավաքն անցել է առանց ոստիկանության միջամտության:

Երեկ երեկոյան Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ստորագրություններ էին հավաքում՝ սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար: Սանկտ Պետերբուրգում ստորագրելու էր եկել մի քանի հազար մարդ, մոտ երկու կիլոմետր հերթ էր գոյացել, ոստիկանությունը չի միջամտել:

Ռուսաստանում հուլիսի 4-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, Վլադիմիր Պուտինին տալիս են մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն:

XS
SM
MD
LG