Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները վաղվանից կմտնեն ուժի մեջ


Վլադիմիր Պուտինը մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, Մոսկվա, 1 հուլիսի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը վաղվանից կմտնի ուժի մեջ:

Այդ փոփոխությունները Պուտինին տալիս են մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն:

Պուտինը փաթեթը վավերացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Կրեմլը գովեստով է խոսել հանրաքվեի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսաստանցիների շուրջ 78 տոկոսը հավանություն է տվել մայր օրենքի ավելի քան 200 լրացումներին:

Կրեմլը «Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության հաղթական հանրաքվե» է անվանել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը:

Ըստ Կրեմլի, Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են երկրի կայունությունը և անվտանգությունը երաշխավորելու համար:

Մինչդեռ, նախագահի ընդդիմախոսների փոխանցմամբ, 67-ամյա Պուտինն ամեն ինչ անում է ցկյանս իշխելու համար:

XS
SM
MD
LG