Մատչելիության հղումներ

Հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ խոսնակ


Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի», - Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Այսօր առավոտյան Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ զրույցում ներկայացրել է գիշերը Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ «Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են», - փոխանցել է ՊՆ խոսնակը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հաջորդած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG