Մատչելիության հղումներ

Խ․ Աբովյանի տուն-թանգարանը բազմաթիվ առցանց ծրագրեր է իրականացնում


Քանաքեռի բարձունքում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, որն անցյալ տարի նշեց հիմնադրման 80-ամյա հոբելյանը, մեր մայրաքաղաքի ամենաաշխույժ ու սիրված մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ կարելի է ոչ միայն ուշագրավ շրջայցեր կատարել՝ ծանոթանալով Մեծ լուսավորչի կյանքին ու ստեղծագործությանը, մասնակցել գրքերի շնորհանդեսների, քննարկումների, գրական-երաժշտական երեկոների, դասախոսությունների, այլև վայելել այն հրաշալի պուրակը, որը շրջափակում է թանգարանի տարածքը՝ մի յուրօրինակ, մեր ժամանակներից դուրս առանձնություն պարգևելով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասում էր, որ ինչպես մյուս թանգարանները, իրենց թանգարանը ևս արտակարգ դրության այս ժամանակահատվածում հեռավար կերպով բազմաթիվ ուշագրավ ծրագրեր է իրականացրել:

Խոջամիրյան. – Սկզբում, բնականաբար, անսովոր ձևաչափ էր, բայց շատ արագ աշխատակիցները կարողացան կողմնորոշվել, կազմակերպել աշխատանքները և առցանց կրթական ծրագրեր, դասախոսություններ, մրցույթներ... հիմնականում թանգարանի սոցցանցերի էջերը ավելի ակտիվացան: Նոր շատ հետևորդներ ձեռք բերեցին, նոր կապեր, նոր բարեկամական հարաբերություններ թանգարանի այցելուների հետ, մասնավորապես` դպրոցականների և ուղանողների: Հենց այս պահին էլ կա գործող մրցույթ «Իմ Աբովյանը» խորագրով, մրցույթի հաղթողը ստանում է երկու անձի համար հանգիստ Դիլիջանի լավագույն հյուրատներից մեկում: Մի խոսքով, փորձում ենք ակտիվ կապը պահել մեր այցելուների հետ, և, փառք Աստծո, լսարանը շատ ակտիվ է: Ես գնահատում եմ շատ հետաքրքիր և լավ այս նոր աշխատանքը:

«Ազատություն». – Այսինքն, գոնե դպրոցականների շրջանում հետաքրքրության կա Աբովյանի հանդեպ:

Խոջամիրյան. – Առցանց ZOOM հավելվածով դասախոսություններ էլ ենք իրականացնում տարբեր դպրոցների դասարանների հետ և մասնավոր կրթարանների հետ ենք աշխատում, որտեղ փորձում ենք Աբովյանին նոր տեսանկյունից բացահայտել, ներկայացնել Աբովյանին այնպես, ինչպես նրանք չեն տեղեկանա դասագրքերից: Օրինակ, «Աբովյանը առաջին թանգարան-կաբինետի հիմանդիր», կամ «Աբովյանը հայատառ գլոբուսի հեղինակ», «Աբովյանը առաջին լեռնագնաց» և այլն: Շատ հետաքրքիր նյութեր են մշակվել, որոնք ուշադրությամբ լսում են երեխաները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Խ․ Աբովյանի տուն-թանգարանը բազմաթիվ առցանց ծրագրեր է իրականացնում
please wait

No media source currently available

0:00 0:05:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG