Մատչելիության հղումներ

Գիշերը սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է. ՊՆ խոսնակ


ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ
ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել», - առավոտյան ժամը 8-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Ըստ Շուշան Ստեփանյանի՝ ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG