Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 153-ի, 124-ը բուժվել են


Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում, արխիվ

Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հայտնաբերվել:

«Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ՝ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գրանցվել է հիվանդությունից ապաքինման ևս 4 դեպք:

«Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
COVID-19-ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության», - տեղեկացնում է Արցախի առողջապահական գերատեսչությունը:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչև այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն:

XS
SM
MD
LG