Մատչելիության հղումներ

Լեհաստանը նախագահ է ընտրում


Նախագահության թեկնածուներ Ռաֆալ Չարկովսկու և Անջեյ Դուդայի նախընտրական պաստառները, Վարշավա, 20 հունիսի, 2020թ.

Լեհաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Նախօրեին անցկացված հարցումների արդյունքների համաձայն, գործող նախագահ Անջեյ Դուդան աննշան առավելություն ունի Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Չարկովսկու նկատմամբ:

Դուդային սատարում են «Իրավունք և արդարություն» իշխող աջակողմյան կուսակցությունը և կառավարությունը, մինչդեռ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Չարկովսկուն աջակցում է ընդդիմադիր հիմնական կուսակցությունը՝ «Քաղաքացիական պլատֆորմը»:

Ընտրությունների առաջին փուլում Դուդայի օգտին տրվել է քվեների 43.5 տոկոսն, իսկ Չարկովսկին քվեների 30.5 տոկոսն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG