Լեհաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, կիրակի օրն անցկացված քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության աջակցությունը վայելող գործող նախագահ Անջեյ Դուդան ստացել է քվեների 45,7 տոկոսը, ընդդիմադիր թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին՝ 28,5 տոկոսը:
Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակված էին մայիսի 10-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց քվեարկությունը հետաձգել մեկուկես ամսով։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 63 տոկոս, ինչը վերջին տասնամյակների ընթացքում լեհական ընտրությունների ամենաբարձր ցուցանիշներից է: