Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ-ն հերքում է ԼՂ-ում զինծառայողի մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես «armiya.az» կայքում տարածված տեղեկությունը, թե հուլիսի 2-ին Արցախում տեղակայված «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում «հայրենական լրատվամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG