Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ. ԱԻՆ


Ամպրոպ, արխիվային լուսանկար
Ամպրոպ, արխիվային լուսանկար

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ խորհուրդ տալով ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից», - նաև ասված է հաղորդագրությունում:

Այսօր ցերեկը, հուլիսի 12-ին առանձին շրջաններում, հուլիսի 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Երևանում հուլիսի 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG