Մատչելիության հղումներ

Վրաստանը կանոնավոր միջազգային ավիափոխադրումները կվերսկսի օգոստոսի սկզբից


Վրաստան - Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանը, արխիվ

Վրաստանը միջազգային ավիափոխադրումները կվերսկսի արդեն հաջորդ ամիս: Նման որոշում է կայացվել երկրի կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Այդ որոշման համաձայն՝ Վրաստանն այս փուլում սահմանները կբացի Եվրամիության անդամ հինգ պետությունների հետ։

«Այդ պետություններն են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։ «Լյուֆթհանզա» ավիաընկերության հետ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ 2020 թվականի օգոստոսի սկզբից շաբաթական երկու կանոնավոր չվերթ կիրականացվի Մյունխենի և Թբիլիսիի միջև», - կառավարության նիստի հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Իրակլի Չիքովանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG