Ղազախստանի կառավարությունն արգելել է առաջիկա երեք տարվա ընթացքում նոր ավտոմեքենա կամ կահույք գնել պետական ծառայողների ու ազգային ընկերությունների համար՝ բյուջեի միջոցները խնայելու նպատակով։
Ավելի վաղ՝ հունվարին, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր նաև դադարեցնել խորհրդաժողովներն ու գագաթնաժողովները, եթե դրանք գործնական օգուտներ չեն տալիս։
Կենտրոնական Ասիայի ամենահարուստ երկիրն անցել է խնայողությունների այս տարեսկզբից՝ կորոնավիրուսի համաճարակի, ինչպես նաև էներգակիրների շուկայում նավթի աննախադեպ գնանկման պատճառով։