Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի բժիշկների կեսից ավելին չի հավատում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը. հարցում


Ռուսաստան - Բուժաշխատողները հոսպիտալացնում են կորոնավիրուսով վարակվածին, արխիվ
Ռուսաստան - Բուժաշխատողները հոսպիտալացնում են կորոնավիրուսով վարակվածին, արխիվ

Ռուսաստանցի բժիշկների կեսից ավելին չի հավատում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, պնդում է սոցիոլոգիական երկու ընկերությունների՝ «Հասարակական կարծիքի հիմնադրամի» և «Լևադա-կենտրոնի» վերջին ուսումնասիրությունը։

Հարցմանը մասնակցել է 500-ից ավելի բժիշկ, 54 տոկոսից ավելին պնդել է, թե վարակվածների ցուցանիշներն իրականությանը չեն համապատասխանում, 49 տոկոսն էլ հայտարարել է, որ պաշտոնյաներն իջեցնում են մահացության թվերը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պաշտոնական վիճակագրության հանդեպ նաև շարքային ռուսաստանցիների վստահությունն է նվազում․ եթե ապրիլի սկզբին դրան հավատում էր հարցվածների 58 տոկոսը, ապա հունիսի վերջին այդ ցուցանիշը հասել է 46 տոկոսի։

Ըստ Առողջապահության նախարարության, մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է մոտ 700 հազար մարդ, մահացել՝ շուրջ 10 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG