Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը քննարկել են ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին զարգացումները


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ:

«Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից», - ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:

Արայիկ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ է աշխատանքային այցով մեկնել Արցախ, նախատեսվում են հանդիպումներ նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG