Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է


Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում, 25-ը հունիսի, 2020թ.

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արցախ։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG