Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին. ՔԿ


Մեղադրանք է առաջադրվել «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, հայտնում է Քննչական ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013 թվականի հունվարի 14-ին ստանձնելով նշված պաշտոնը, ձեռք բերելով կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ առանձնապես խոշոր չափերով համայնքային դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, վերոհիշյալ կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իր ազգականներին և նրանց կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, գլխավոր հաշվապահին կարգադրել է հաշվարկել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի չափով գումարային փոխանցում կատարել վերջիններիս բանկային հաշվեհամարին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 6 միլիոն 531 հազար 934 դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG