Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դիմել են` կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու համար


ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուղարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Պատգամավորի փոխանցմամբ` ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG