Մատչելիության հղումներ

Ռոբերտ Օ՛Բրայեն․ «Նախագահ Թրամփին բանավոր կարգով չեն տեղեկացրել ռուսների և թալիբների կապերի մասին»


Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի պնդմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ծառայությունների կողմից բանավոր կարգով չի տեղեկացվել այն մասին, որ ռուսաստանյան հետախուզությունը վճարել է «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականներին դեմ հարձակումների համար։

Օ՛Բրայենի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան աշխատակիցներից մեկի կողմից, քանի որ ամերիկյան հետախուզությունը վստահ չի եղել, որ ձեռք բերված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։

«Նա այդ որոշումը կայացրել է, քանի որ չի վստահել ստացված հետախուզական տվյալներին։ Մենք ամեն օր մարտավարական բնույթի հարյուրավոր հետախուզական տվյալներ ենք ստանում, այդ թվում՝ չճշտված տեղեկություններ։ Մեկ շաբաթում ստացվող հետախուզական տվյալների թիվը հազարների է հասնում։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակցուհին ճիշտ որոշում է կայացրել», - նշում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը՝ չհստաեցնելով նաև, թե արդյո՞ք ռուսական հետախուզության և «Թալիբան»-ի կապերի մասին տեղեկությունները զետեղված են եղել Թրամփին ներկայացվող ամենօրյա գաղտնի ամփոփագրերում։

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականը նաև նշել, որ եթե ռուսաստանցիների կողմից թալիբներին կատարված վճարումների մասին տեղեկությունները հաստատվեն, Վաշինգտոնի պատասխանը շատ կոշտ է լինելու։

XS
SM
MD
LG