Մատչելիության հղումներ

Դեմոկրատները Թրամփին կոչ են անում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, եթե թալիբներին պարգևատրելու տեղեկությունը հաստատվի


Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Միացյալ Նահանգներում դեմոկրատները կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե հաստատվեն հաղորդումները, ըստ որոնց՝ Մոսկվան դրամական պարգև է տվել թալիբներին Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար։ Նախօրեին այս տեսակետը պաշտպանել են նաև Սենատի մի շարք հանրապետական ներկայացուցիչներ, ընդգծելով, որ մինչ այդ անհրաժեշտ է մանրազնին ստուգել բոլոր տվյալները։

Առաջինն այս մասին հաղորդել էր The New York Times-ը անցած շաբաթ՝ պնդելով, թե նախագահ Թրամփին այս մասին գրավոր զեկույց է ներկայացվել դեռ փետրվարին։

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, պնդել էր, թե իրեն որևէ մեկն այս մասին չի տեղեկացրել: Երեկ, սակայն, Սպիտակ տան խոսնակն ասել է, որ նախագահին անձամբ չեն տեղեկացրել, չհստակեցնելով՝ նա զեկույցը ստացե՞լ է, թե՞ ոչ։

Մոսկվան, ինչպես նաև թալիբները հերքում են մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG