Մատչելիության հղումներ

Թրամփը հուսով է, որ «կորոնավիրուսը մի օր պարզապես կանհետանա»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մշտապես խուսափում է տեսախցիկների առջև դիմակ կրել, պնդում է, որ պաշտպանիչ այդ պարագայի դեմ որևէ նախապաշարմունք չունի։ Այս մասին Թրամփը հայտարարել է չորեքշաբթի երեկոյան Fox Business Network-ի եթերում հեռարձակված հարցազրույցում։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ եթե ինքը մարդկանց հետ սերտ շփման մեջ լինի, ապա անպայման դիմակ կկրի։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսով վարակվածների թվի չդադարող աճին՝ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ համաճարակը կարող է ինքնաբերաբար նահանջել։

«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված ամեն ինչ լավ կլինի։ Ինձ թվում է, որ ինչ-որ մի պահի այն պարզապես կանհետանա։ Ես հուսով եմ», - նշում էր Թրամփը։

XS
SM
MD
LG