Մատչելիության հղումներ

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ


Բոսնիա և Հերցեգովինա - Կորոնավիրուսի ախտորոշման կետ Սարաևոյի հիվանդանոցներից մեկում, 1-ը հուլիսի, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում, և պետությունները պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերեն՝ համաճարակը հսկողության տակ առնելու համար:

ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի երկրների իշխանություններին «գտնել, մեկուսացնել, ստուգել և հետևել յուրաքանչյուր դեպքի, մեկուսացնել յուրաքանչյուր կոնտակտավորի, ինչպես նաև վերապատրաստել բուժաշխատողներին, կրթել բնակչությանը և ընդլայնել կորոնավիրուսից նրանց պաշտպանունակությունը»:

Վարակվածների թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Բրազիլիան և Ռուսաստանը:

Շվեդիայում հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատելու է, թե արդյոք իշխանությունների արձագանքը համաճարակին համարժեք է եղել:

Ուկրաինան տուգանքներ է սահմանում դիմակ չկրելու համար:

Ղազախստանը մտադիր է երկու շաբաթով վերադառնալ սահմանափակման խիստ միջոցների:

XS
SM
MD
LG