Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հանրաքվեի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխությունները ստացել են ձայների 78 տոկոսը


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է քվեարկել Գիտությունների ակադեմիայում տեղակայված ընտրատեղամասում, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է քվեարկել Գիտությունների ակադեմիայում տեղակայված ընտրատեղամասում, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2020թ.

Ռուսաստանում քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով, պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ավելի քան 78 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք թույլ կտան նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել իր իշխանությունը մինչև 2036 թվականը:

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ն անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG