Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու համար: «Հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը», - ասել է նա:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Lիտվայի դեսպանը, Շվեդիայի գործերի հավատարմատաը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն:

Լիտվացի բժիշկները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG