Մատչելիության հղումներ

Լիտվան որոշել է բժիշկներ ուղարկել Հայաստան


Լիտվայի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Լիտվան պատրաստվում է բժիշկներ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ պաշտոնական Երևանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով։ Այս մասին քիչ առաջ Twitter-ում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքար մղել համաճարակի դեմ։ Լիտվայի կառավարությունն այսօր որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել՝ Covid 19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար», - գրել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ թվիթերյան գրառումն ավարտելով հայերեն կոչով. - «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»:

XS
SM
MD
LG