Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր մեկնարկեց երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին:

Քիչ անց, սակայն, դատարանն ընդմիջում հայտարարեց` պարզելու հնարավոր կլինի այսօր նիստը շարունակել` կապված տեխնիկական հարցերի հետ. պաշտպանական կողմը հորդորել էր ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահին կալանքից ազատել էր 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG