Մատչելիության հղումներ

Պարետատան թույլտվություններով թռիչքների արդյունքում վերադարձել են 40 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ. Ավինյան


Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան, արխիվ

Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու Արտգործնախարարության ջանքերով շուրջ 8 հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին Ֆեյսբուքում գրում է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը: «Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան», - նշում է Ավինյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ գրառման, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի:

«Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ», - նաև տեղեկացնում է Տիգրան Ավինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG