Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարաների միջև հունիսի 30-ին կանցկացվի տեսակոնֆերանս


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG