Մատչելիության հղումներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են


Լեհաստանում այսօր նախագահական ընտրություններ են։ Հիմնական պայքարը ծավալվել է իշխող «Իրավունք և Արդարություն» կուսակցության աջակցությունը վայելող, գործող նախագահ Անջեյ Դուդայի և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու միջև։

Վերջինիս աջակցում է Լեհաստանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը։ Ընտրություններին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն` առաջատար թեկնածուներից և ոչ մեկն ի վիճակի չէ հաղթանակի հասնել քվեարկության առաջին իսկ փուլում։ Սոցիոլոգների պնդմամբ` նախագահ Դուդան հավակնում է լեհ ընտրողների քվեների շուրջ 41, իսկ Վարշավայի քաղաքապետ Թշասկոսվկին՝ ավելի քան 26 տոկոսին։

Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակված էին մայիսի 10-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց քվեարկությունը հետաձգել մեկուկես ամսով։

XS
SM
MD
LG