Մատչելիության հղումներ

Լեհական ընդդիմությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել մայիսին նշանակված նախագահական ընտրությունները


Ընտրություններ Լեհաստանում, արխիվ
Ընտրություններ Լեհաստանում, արխիվ

Լեհաստանի ընդդիմությունը կոչ է անում հետաձգել հաջորդ ամիս նախատեսված նախագահական ընտրությունները` կենտրոնանալով կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Այսօր Վարշավայում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Բորիս Բուդկան:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առավել օրինաչափ լուծում կարող է դառնալ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների հետաձգումը մեկ տարով:

«Անվտանգ ընտրությունները, որոնք չեն վտանգի մեր համաքաղաքացիների կյանքը, հնարավոր կլինի անցկացնել 2021 թվականի մայիսի 16-ին», - հայտարարել է լեհական ընդդիմության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG