Մատչելիության հղումներ

Հույս ենք դրել, սպասում ենք բույսին․ Արարատյան դաշտում աշխատանքային եռուզեռը չի դադարում


Մինչ գլորվում է արտակարգ դրության չորրորդ ամիսը, Արարատյան դաշտում աշխատանքային եռուզեռը չի դադարում, հողագործներն իրենց գործն են անում, այգեգործներն` իրենց, որոշներն առատ բերքի են սպասում, որոշները` մտածում արդեն ստացած բերքի իրացման մասին։

Գյուղացիներն անդադար աշխատել են, ընդ որում` առանց պաշտպանիչ դիմակների, սակայն վստահեցնում են՝ կորոնավիրուսից խուսափելու համար իրենց շատ բաներից են զրկել։ «Ազատության» հետ զրույցում հողագործներն ու այգեգործները ընդգծում են՝ կորոնավիրուսն իրենց աշխատանքի վրա չպետք է ազդի, ասում են՝ «էս երեք-չորս ամիսներն են, եթե գործ չանեն, ամեն ինչ կկորչի»։

Նրանք համակարծիք են՝ ողջ աշխարհում տարածված և հարյուր հազարավոր կյանքեր խլած կորոնավիրուսի պատճառով իրենց հիմնական խնդիրը արտահանումն է լինելու միջպետական փակ ճանապարհների պատճառով, ասում են` դեռ ոչինչ հստակ չէ, իսկ միայն հայաստանյան շուկայի վրա հույս դնելով` ֆինանսական լուրջ կորուստներ կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG