Մատչելիության հղումներ

Աֆրիկյան երեք պետություններ ընդհանուր հայտարարի են եկել Նեղոսից ջրօգտագործման շուրջ


Եգիպտոս, Նեղոս գետը, արխիվ

Եթովպիան, Սուդանը և Եգիպտոսն արդեն առաջիկա շաբաթներին վերջնական համաձայնություն ձեռք կբերեն Նեղոս գետի ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ։ Այս մասին տեղեկացրել են Եթովպիայի վարչապետի գրասենյակից՝ նշելով, որ կողմերի միջև բանակցություններում միջնորդական առաքելություն է ստանձնել Աֆրիկյան միությունը և դրա նախագահող պետությունը՝ Հարավային Աֆրիկան։

Նեղոսի ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ տարաձայնությունները ծագել էին տարիներ առաջ, երբ գետի՝ Եթովպիայով անցնող հատվածի վրա մեկնարկել էր խոշոր ջրամբարի շինարարությունը։ Կահիրեյում և Խարթումում մտավախություն կա, որ ջրամբարի շահագործման դեպքում Նեղոսով ջրի հոսքը դեպի Սուդան և Եգիպտոս կարող է զգալիորեն նվազել՝ ինչը կհանգեցնի այս երկրների գյուղատնտեսական ոլորտի խոր ճգնաժամի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG