Մատչելիության հղումներ

Այսօր տեսակապով զրուցելու են Մակրոնը և Պուտինը


Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր տեսակապով զրուցելու է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

Օրակարգում կորոնավիրուսի համավարակի, միջազգային անվտանգության, այդ թվում՝ Սիրիայի, Իրանի, Լիբիայի, ինչպես նաև Ուկրաինայի թեմաներն են:

Ըստ Ելիսեյան պալատի, Մակրոնը համոզված է, որ «բոլոր բարդ խնդիրները պետք է քննարկել Ռուսաստանի հետ»: Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ «կհաջողվի առաջընթաց ապահովել ճգնաժամերի կարգավորման ու, մասնավորապես, Ուկրաինայի հարցում»:

Մակրոնը Եվրոպային առաջարկում է վերանայել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ «Մոսկվայի տեսակետն անտեսելու վերջին տարիների քաղաքականությունը ձախողվել է»:

Մակրոնը մտադիր էր Կարմիր հրապարակում ներկա լինել նացիստական Գերմանիայի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին և տոնական միջոցառումներին, սակայն կորոնավիրուսի համակարակը Կրեմլին ստիպել է տոնակատարությունը հետաձգել մինչև հունիսի 23-ը, և Ֆրանսիայի նախագահն, ինչպես նաև մեծ թվով այլ պետությունների ղեկավարներ Ռուսաստան չեն մեկնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG