Մատչելիության հղումներ

Մոսկվայում անցկացվեց Հաղթանակի շքերթը


Ռուսաստան - Հաղթանակի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում, 24-ը հունիսի, 2020թ.

Հազարավոր զինվորականներ այսօր հանդիսավոր շքերթով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ նշելու 75 տարի առաջ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը։

Ավանդաբար մայիսի 9-ին անցկացվող շքերթն այս տարի հետաձգվել էր կորոնավիրուսի համաճաճարակի պատճառով և անցկացվեց սահմանադրական հանրաքվեից առաջ, որով նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է երկարաձգել իր պաշտոնավարումը։

Զորահանդեսին մասնակցել են 13 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանած մոտ 14 հազար զինվորականներ, ցուցադրվել են զինտեխնիկայի 200 պատմական ու ժամանակակից նմուշներ ու ինքնաթիռներ։

«Դժվար է պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե Կարմիր բանակը չհաղթեր այդ պատերազմում», - հայտարարել է Պուտինը՝ դիմելով զորահանդեսի մասնակիցներին։

Հրավիրված վետերանները, ըստ Կրեմլի, միջոցառումից առաջ երկու շաբաթով մեկուսացվել էին, օտարերկրյա հյուրերը՝ թեստավորում անցել։

XS
SM
MD
LG