Մատչելիության հղումներ

Ալիև. Ադրբեջանի առողջապահական համակարգը կարող է չդիմանալ հիվանդների հոսքին


Ադրբեջան - Ոստիկանները Բաքվի փողոցներից մեկում ստուգում են քաղաքացու փաստաթղթերը, հունիս, 2020թ.

Եթե կորոնավիրուսի տարածումը երկրում շարունակվի նույն տեմպերով, Ադրբեջանի առողջապահական համակարգը կարող է պարզապես չդիմանալ: Գյանջա այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում Ալիևը մասնակցել է նորակառույց մոդուլային հիվանդանոցի բացմանը, որը նախատեսված է բացառապես կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։

«Համաճարակի սկզբում մեզ հաջողվեց խուսափել մեծ դժբախտությունից, մենք կարողացանք զսպել վարակի լայնածավալ տարածումը։ Այսօր, սակայն, վարակակիրների թիվը կրկին աճում է։ Դա վկայում է այն մասին, որ որոշ մարդիկ անպատասխանատվություն են ցուցաբերում և չեն հետևում տարրական կանոններին», - հայտարարում էր Ալիևը բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում։

Վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերը հատել են 13 հազարի շեմը։

XS
SM
MD
LG