Մատչելիության հղումներ

Բաքվում պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնում


Ադրբեջանի խորհրդարանի նիստը, արխիվ

Ադրբեջանում Միլի Մեջլիսի պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնում. նախօրեին պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իր մոտ վարակ է հաստատվել, ինչից հետո էլ խորհրդարանի ղեկավարությունը որոշել է զանգվածային թեստավորում անել` երեքշաբթի նշանակված արտահերթ նիստին ընդառաջ:

Երեկ երկրում հայտնաբերվել է մոտ 500 նոր դեպք, վարակակիրների թիվն անցել է 12 հազարից, մահացել է մոտ 150 մարդ: Համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը երեկ որոշել է խստացնել սահմանափակումները, ըստ այդմ, առաջիկա 2 շաբաթների ընթացքում խոշորագույն քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաքում, բնակիչները կարող են տնից դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ:

Այդ ընթացքում փակ կլինեն նաև խոշոր խանութները, սննդի օբյեկտներն ու գեղեցկության սրահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG