Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են


Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացել նրա և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, «Ազատությանը» հայտնեց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

Վերջինիս տեղեկացմամբ` նրանք հանդիպել են դատարանի որոշմամբ երկրորդ նախագահի ազատ արձակվելուց երկու օր հետո:

«Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - նշեց Մերի Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրեց հունիսի 18-ին, երկու օր անց հաղորդվեց, որ նախկին նախագահը վերադարձել է տուն:

XS
SM
MD
LG