Մատչելիության հղումներ

Իրանի արժույթը նոր անկում է արձանագրել դոլարի նկատմամբ


Իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ
Իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ

Իրանական արժույթը նոր անկում է արձանագրել դոլարի նկատմամբ՝ հասնելով տասնամյակների մեջ ամենացածր ցուցանիշին․ երեկ երկրում մեկ դոլարը վաճառվել է 205,000 ռիալով, մինչդեռ անցած շաբաթավերջին ցուցանիշը 194,000-ի էլ չէր հասնում։

Ֆինանսական ոլորտի դժվարությունները սկսվել են 2018-ից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից ու վերականգնեց սահմանափակումները, պնդելով, թե Թեհրանը հովանավորում է միջազգային ահաբեկչությունն ու ապակայունացնում իրավիճակը տարածաշրջանում։ Առանց այդ էլ բարդ կացությունն ավելի է սրվել կորոնավիրուսի տարածվող համաճարակի և համաշխարհային շուկայում նավթի աննախադեպ գնանկման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG