Մատչելիության հղումներ

Ուրուգվայահայերը մտահոգված են Թուրքիայի վերջին հակահայ գործողությունների կապակցությամբ


Ուրուգվայ - Հայ համայնքի ակցիա Մոնտեվիդեոյում, արխիվ
Ուրուգվայ - Հայ համայնքի ակցիա Մոնտեվիդեոյում, արխիվ

Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունները հայտարարություն են հրապարակել՝ խորը մտահոգություն հայտնելով թուրքական վերջին հակահայ գործողությունների կապակցությամբ:

Հայտարարությունում նշվում են Թուրքիայում հայկական եկեղեցիների դեմ հարձակումները, Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի դեմ մահվան սպառնալիքները, Լիբանանի հայության դեմ արձանագրված միջադեպերն ու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններն ու որոշումները Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը խորացնելու նպատակով:

Ուրուգվայահայ համայնքի կազմակերպությունները խնդրում են երկրի իշխանություններից ու հասարակությունից ուշադիր հետևել այս իրադարձությունների զարգացմանը:

XS
SM
MD
LG