Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 24-ը հունիսի, 2020թ.

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունն այժմ չի միանա ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության դիմումին, այլ Սահմանադրական դատարան (ՍԴ) կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: Այս մասին առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախկին նախագահի դիմումի քննությունը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

«Բարգավաճ Հայաստան»-ը երեկ հայտարարեց, որ մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության բարձր դատարան դիմելու հնարավորություն չի լինի։

Հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

ԼՀԿ ղեկավարն այսօր հայտնեց նաև, որ իրենց կարծիքով՝ ընդունված փոփոխություններով կարող են դադարեցվել Սահմանադրական դատարանի ոչ թե երեք, ինչպես նշվում է, այլ երկու դատավորների լիազորությունները՝ «բացի ՍԴ անդամ, դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի լիազորություններից»:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG