Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 600 հազարի, իսկ Մոսկվան թուլացնում է սահմանափակումները


Ռուսաստան - Մոսկովյան հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, հունիս, 2020թ.

Ռուսաստանում կորնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներով` COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 600 հազարի։ Սա աշխարհում երրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։

Վարակվածների բարձր թվի համեմատ Ռուսաստանում մահացությունը բավականին քիչ է՝ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 8 հազար մարդ։

Մահվան դեպքերի մասին օպերատիվ շտաբի, վիճակագրական ծառայության ու մարզերի պաշտոնական տվյալները չեն համընկնում։

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ այսօրվանից Մոսկվայում է՛լ ավելի թուլացվեցին կարանտինային սահմանափակումները։ Հունիսի 23-ից բացվել են ռեստորանները, սրճարանները, մարզասրահները, լողավազանները, մանկական խաղահրապարակները, վերականգնվել է զբոսաշրջային որոշ ծառայությունների գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG