Բիշքեկի դատարանը այսօր վճռեց 11 տարվա ազատազրկման դատապարտել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին։ Որոշում ընդունվեց նաև բռնագանձել նրա ունեցվածքը։
Մեղադրող կողմը 15 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ալմազբեկ Ատամբաևի դատավարությունը դռնփակ է անցկացվել։
Պաշտոնական լիազորությունները չարաշահելու և քրեական աշխարհի հեղինակություններից մեկին մեկուսարանից ապօրինի ազատ արձակելու համար մեղադրվող 63-ամյա Ատամբաևը հերքում է առաջադրված մեղադրանքները:
Ղրղըզստանի նախկին նախագահը ձերբակալվել է անցած տարվա օգոստոսի սկզբին: Նրա կողմնակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել իրավապահներին: Մեկ ոստիկան է զոհվել, ավելի քան 150 մարդ է վիրավորվել, որոնց մոտավորապես կեսը ոստիկաններ էին: