Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում դատախազությունը պահանջել է Ատամբաևին դատապարտել 15 տարվա ազատազրկման


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, արխիվ

Ղրղըզստանում դատախազությունը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և քրեական աշխարհի հեղինակություններից մեկին մեկուսարանից ապօրինի ազատ արձակելու համար:

Իրավապահները միջնորդել են նաև նախկին նախագահին զրկել պետական բոլոր պարգևներից ու կոչումներից, ինչպես նաև առգրավել նրա գույքը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։

63-ամյա Ատամբաևը, ով հերքում է առաջադրված մեղադրանքները, կալանքի տակ է անցած օգոստոսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG