Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետական նախարարի և ՊԲ հրամանատարի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախում դրանց ներդրման հնարավորությունների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG