Մատչելիության հղումներ

Շարունակվում է Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքի մոտ զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը հունիսի, 2020թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 10:30-ից շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը:

Նախօրեին Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը դատարանը մերժեց:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:

ԲՀԿ առաջնորդը պնդում է, որ քրեական գործը շինծու է, հորինված է քաղաքական պատվերով՝ հունիսի 5-ի իր հայտարարությունների պատճառով, երբ պնդել էր, որ Կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:

XS
SM
MD
LG