«Վերջին 36 ժամերի ընթացքում թուրքական բանակը Իրաքի հյուսիսում քրդական ավելի քան 500 թիրախ է խոցել», - այսօր հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ շաբաթասկզբին մենկարկած գործողությունների ընթացքում մի շարք զինատեսակներ են կիրառվում։ Խոսքը մասնավորաբար F-16 մակնիշի կործանիչների, հարվածային անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրետանու մասին է։
«Եթե մենք շարունակենք գործել նույն լրջությամբ և հաստատակամությամբ, ապա հաջողությամբ ավարտին կհասցնենք այս գործողությունը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։