Մատչելիության հղումներ

Թուրքիան Իրաքում քրդական միավորումների դեմ ռազմական նոր գործողություն է սկսել


Թուրքական ԶՈւ մեքենաները Իրաքում, արխիվային լուսանկար
Թուրքական ԶՈւ մեքենաները Իրաքում, արխիվային լուսանկար

Թուրքիան հատուկ ջոկատայիններ է ուղարկել Իրաքի հյուսիս և ռազմական նոր գործողություն սկսել տեղի քրդական խմբավորումների դեմ։ Թե քանի զինվորական է մասնակցում օպերացիային, պաշտոնական աղբյուրները չեն նշում։

«Մենք գործի ենք դնում ինքնապաշտպանության մեր իրավունքը»,- հայտարարել է Անկարան՝ հիշեցնելով Իրաքի սահմանային գոտիներում վերջերս թուրք զինվորների վրա իրականացված հարձակումները։ Նույն հիմնավորմամբ երկու օր առաջ թուրքական օդուժը հարվածներ էր հասցրել Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերին՝ Իրաքի հյուսիս-արևմտյան հատվածում։

Իրաքի զինվորական հրամանատարությունը դատապարտում է այս հարձակումները․ Բաղդադը նախօրեին Արտգործնախարարություն էր կանչել Թուրքիայի դեսպանին և ընդգծել, որ այս քայլերը ոտնձգություն են այլ պետության տարածքի և ինքնիշխանության հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG