Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին:

Այսօրվա դատական նիստը ընթացել է փակ:

Հիշեցնենք, որ երեկ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը:

Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդը գնաց ԱԱԾ հարցաքննության: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

XS
SM
MD
LG