Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով եղել է Արցախում


Հայաստանի Զինված ուժերի գշխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Արցախում: Այս մասին տեղեկանում ենք ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջից:

Այցի ընթացքում Գասպարյանը Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ նախ հյուրընկալվել է նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակները:

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:

Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG