Մատչելիության հղումներ

Թրամփն իրավապահ համակարգի բարեփոխման հրամանագիր է ստորագրել


Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդ-ի սպանությունից հետո, 14-ը հունիսի, 2020թ.
Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդ-ի սպանությունից հետո, 14-ը հունիսի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել իրավապահ համակարգի բարեփոխման, ուժային մեթոդները վերանայելու, ոստիկաններին վերապատրաստելու վերաբերյալ։

«Մենք պետք է վերջ տանք անցյալի ձախողումներին», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Մի քանի շաբաթ է՝ երկրով մեկ բողոքի ալիք է սկսվել ոստիկանական բռնությունների դեմ, որոնց հետևանքով անցած ամսվա վերջին շնչահեղձ էր եղել ևս մեկ աֆրոամերիկացի՝ 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկանական համակարգի բարեփոխման վերաբերյալ օրինագծեր են քննարկվում նաև Կոնգրեսում։

XS
SM
MD
LG